|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանը 2015-ին, 2014-ի համեմատ, ավելացրել է պաշտպանական ոլորտի բյուջետային ծախսերը 13,5 տոկոսով` հասցնելով մինչև 3 մլրդ 221,4 մլն մանաթի. ըստ haqqin.az-ի` հայտնում է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը:
Պաշտպանության ոլորտին ուղղված բյուջետային ծախսերի տեսակարար կշիռն անցյալ տարի կազմել է ընդհանուր բյուջետային ծախսերի 18,1 տոկոսը, ինչը 2,9 տոկոսով մեծ է նախորդ տարվա ցուցանիշից:
Նախարարության տվյալներով` 2015-ին Ադրբեջանի զինված ուժերում 20 տարի և ավելի ծառայած զինծառայողներին, որպես սեփականություն, տրամադրվել է 471 բնակարան` 50,6 մլն մանաթ ընդհանուր արժողությամբ: