|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կուլիսներում շարունակվում է քննարկվել նոր վարչապետի ընտրության հարցը:
Ըստ Demokratahber-ի` 90 տոկոսով հայտնի է, որ Թուրքիայի նոր վարչապետ կդառնա տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնել է թուրքական Hürriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականից հետո շրջանառվում է 6 թեկնածուի անուն՝ տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաք, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղ, առողջապահության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլու և փոխվարչապետ Նուման Քուրթուլուշ, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ:
ԱԶԿ-ի արտահերթ համագումարն ու վարչապետի ընտրությունը տեղի կունենան մայիսի 22-ին: