Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 13-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 3 գնանկում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ ադամաթուզի համար` 33 դրամ կամ 4.7%:
Միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1կգ՝ 33 դրամ կամ 4.1%, լոլիկ 1կգ՝ 16 դրամ կամ 4.2% և դիզվառելիք 1լ՝ 10 դրամ կամ 2.9% ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են ադամաթուզ և դիզվառելիք ապրանքային շուկաներում: