| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 3 գնաճ, 5 գնանկում:
-Մասնավորապես գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 100 դրամ կամ 16.7%, ադամաթուզ 1կգ՝ 50 դրամ կամ 6.5% և հնդկաձավար 1կգ՝ 22 դրամ կամ 2.9% ապրանքատեսակների համար:
-Միջին գնանկում արձանագրվել է կիտրոն 1 հատ՝ 50 դրամ կամ 13.6%, լոլիկ 1կգ՝ 33 դրամ կամ 4.5%, թթվասեր «տեղական» 200 գր՝ 1 դրամ կամ 0.4%, թեյ «ակբար» 100 գր՝ 2 դրամ կամ 0.3% և շաքարավազ 1կգ՝ 1 դրամ կամ 0.3% ապրանքատեսակների համար:
-Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» և «Թթվասեր» ապրանքային շուկաներում: