Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը նոր ֆիլմ է նկարահանում` ֆրանսիացի կատակերգու Ժան Ֆրանսուա Դերեքի առաջարկությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում Ավետիքյանը նշեց, որ կատակերգական ֆիլմ է լինելու, որը մարդկային պարզ հարաբերությունների մասին է լինելու:
«Լուրջ կատակերգություն է լինելու: Մի ֆրանսիացի գնում է Ադրբեջան` համերգ տալու եւ պատահականորեն հայտնվում է հայկական խուլ գյուղերից մեկում, որն Ադրբեջանի սահմանում է գտնվում: Պատկերացրեք` նա հայերեն, բնականաբար, չգիտի, բայց ստիպված է լեզու գտնել տեղացիների հետ, քանի որ այլ հնարավորություն չունի: Ֆիլմի միջոցով ուզում ենք ցույց տալ, որ պետք է փորձել հասկանալ դիմացինի աշխարհը, ներքին աշխարհների մոտեցում լինի: Սա ֆրանսիացու հայացք է` Հայաստանի, Ղարաբաղի, գյուղական ապրելակերպի, մշակույթի հանդեպ»,-ասաց Ավետիքյանը:
Ի դեպ, այժմ ֆիլմի սցենարի երրորդ տարբերակն է մշակվում, քանի որ անընդհատ նորանոր մտքեր են առաջանում, բայց սցենարի վերջնական տարբերակը շուտով պատրաստ կլինի:
Ավետիքյանը մարտին գալու է Հայաստան եւ ի թիվս այլ հարցերի` ֆիլմի հետ կապված մանրամասներ է պարզելու, քանի որ ֆիլմը լինելու է Ֆրանսիայի եւ Հայաստանի համատեղ արտադրություն: