|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ալ Պաչինոն, թեեւ համարվում է հիասքանչ դերասանը եւ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կնքահայրը» եւ «Սպիով դեմքը», սակայն նրա ընկերուհին նրան լքել է` չափազանց ձանձրալի լինելու պատճառով. տեղեկացնում է Daily Mail-ը:
Սերբ մոդել Դիանա Բեսիրովիչը ասել է, որ դերասանի բնավորությունը եւ «պարանոյան» շատ ձանձրալի էին: Մոդելն ու դերասանը հանդիպել են 1972 թվականին, երբ Պաչինոն նկարահանվում էր «Կնքահայրը» ֆիլմում:
«Նա ինձ հրամաններ էր տալիս, իսկ ես հրաժարվում էի դրանք կատարել: Երբ միասին դուրս էինք գալիս, նա ցանկանում էր անմիջապես տուն գնալ, իսկ ես ասում էի, որ կարող է միայնակ գնալ»,- պատմել է մոդելը: