կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-01 11:02
Հասարակություն

Կկայանա Yerevan Spring Run վազքի մրցույթը

Կկայանա Yerevan Spring Run վազքի մրցույթը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի կիսամարաթոնի թիմի և «Հայ մայրեր» ՀԿ հետ համատեղ մայիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի Yerevan Spring Run մրցույթը:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վազքուղին մեկնարկելու և անցնելու է Հրազդանի կիրճով։ Նախատեսված է 3 մրցատարածություն՝ 10կմ, 5կմ և հատուկ երեխաների համար` 1կմ։ Վազքը կապահովվի ժամանակակից պրոֆեսիոնալ թայմինգի սարքավորումներով։

Մրցույթը  բարեգործական է, և ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է  մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների՝ «Հայ մայրեր» ՀԿ-ում ընդգրկված 11 ընտանիքներին:

Աղբյուրը հայտնում է, որ մրցույթին մասնակցելու համար կարելի է գրանցվել www.yerevan21.am կայքում։ Մասնակիցների թիվը սահմանափակ է՝  առավելագույնը 500 հոգի։ Մասնակցության համար արդեն իսկ գրանցվել են վազորդներ՝ 11 երկրից։