Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մարգարիտա (Մարգո) Մուրադյանը:
Մարգո Մուրադյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:
***
Ծնվել է 1927թ. սեպտեմբերի 9-ին, Վրաստանի Ախալցխա քաղաքում: Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կինն է: 1934թ. տեղափոխվել է Երևանում: 1949թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1949թ-ից, Արմեն Գուլակյանի հրավերով, աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Աչքի է ընկել դրամատիկական, կեցաղային, բնութագրական դերերով: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Լիր արքա» (Կորդելիա), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Անյա), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Շուշանիկ), «Նամուս» (Սուսան), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Ագլայա), Ժ.Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» (Նուշիկ), Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Անահիտ),Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Անահիտ), Ֆ.Լորկայի «Բերնարդա Ալբայի տունը» (Մագդալինա), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Ելիզավետա), Ս.Հարությունյանի «Դատավորը» (Նազենի), Մ.Պանյոլի «Տոպազ» (Սյուզի), Միլլերի «Բոլորը իմ որդիներն են» (Լիդա Լյուբ) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Տժվժիկ» (1961թ.), «Կրակ» (1963թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Համագյուղացիներ» (1974թ.), «Արևիկ» (1978թ.), «Արահետ» (2005թ.) և այլն: Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների (Գ.Խուգաևի «Անդրոն և Սանդրոն», Մ.Սովաժոնի «Չաո» և այլն): Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի, 1956թ.` ՀՀ Պետական մեդալի, 1961թ.` Հայաստանի վաստակավոր, 1978թ.` ժողովրդական արտիստի կոչման: