Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
10 օր առաջ Ադրբեջանը սեպտեմբերյան մարտերում զոհված 13 զինծառայողների մարմիններ փոխանցեց հայկական կողմին։ Գենետիկ փորձաքննություններն այսօր ավարտվել են՝ բոլոր մարմինները նույնականացվել: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Դատաբժշկական կենտրոնից։
«Բոլոր տասներեք մարմիններն էլ նույնականացվել են։ Ես կարծում եմ, որ արդեն հանձնել են ծնողներին։ Մենք մեր մասով աշխատանքները ավարտել ենք հենց այսօր», - ասել է Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ կրկնակի փորձաքննության կարիք չի եղել, մարտերից ավելի քան երկու ամիս անց աշխատել են միայն ոսկրային հյուսվածքների հետ. - «Էս դեպքում աշխատել ենք միայն ոսկրային հյուսվածքների հետ, սակայն ունեցել ենք լիարժեք բնութագրեր հենց առաջին փորձից ու ստացել ենք նույնականացումներ»։
Բաքուն սեպտեմբերից մինչև այժմ հայկական կողմին 156 զինծառայողի մարմին է փոխանցել։ Ադրբեջանը մարտերից հետո այդպես էլ թույլ չտվեց, որպեսզի հայկական կողմը գրավված տարածքներից դուրս բերի վիրավոր կամ զոհված զինծառայողներին։ Ոչ պաշտոնական տվյալով, դեռևս երեք անհետ կորած կա։