Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առավոտյան միջադեպ է գրանցվել Թալին քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: Ինչպես Թալինից հայտնում է Yerkir.am–ի լրագրողը, այդ ընտրատեղամասում 2 տարբեր ուժերի` ՀՀԿ-ին եւ «Հայկական վերածննդին»/ՕԵԿ/ սատարող հարազատների միջեւ թեժ վիճաբանություն է տեղի ունեցել. հարազատներից մեկը, ով սատարում է իր ազգակից թեկնածուին, վիճաբանության մեջ է մտել քաղաքապետարանում աշխատող հարազատի հետ, ով, հասկանալի պատճառներով, ղեկավարի քարոզն է անում: Միջադեպին միջամտել են ոստիկանները:
Ի դեպ, տվյալ տեղամասում պարբերաբար կուտակումներ են տեղի ունենում: Ընտրողներից մեկը մի քանի քաղաքացիների հետ եկել է եւ ցանցկացել է նրանց փոխարեն ընտրել` պատճառաբանելով, թե իբր նրանք տառաճանաչ չեն, սակայն տեղամասում ներկա անձինք թույլ չեն տվել` նշելով, որ ճանաչում են տվյալ քաղաքացիներին եւ գիտեն, որ նրանք կարող են ինքնուրույն ընտրել: Մի կին էլ` բաց քվեաթերթիկը ձեռքին, հայտարարել է, որ սխալ անձի է ընտրել եւ ցանկանում է փոխել քվեաթերթիկը, սակայն երբ նրան տեղեկացրել են, որ դա չի թույլատրվում, կինը բոլորի աչքի առաջ պատռել է քվեաթերթիկը եւ դուրս եկել:
Այս պահին ընտրատեղամասում համեմատաբար հանգիստ է: Տարածքում մոտ 2 տասնյակ ոստիկաններ հսկողություն են իրականացնում: