Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Քիչ առաջ նրանք հանդես եկան մամլո ասուլիսով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը նշեց, որ երեքշաբթի օրվանից տարածաշրջանում են, իսկ մինչ այդ Վիեննայում էին, որտեղ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին քննարկում էր:
«Մենք այցելել ենք նաև ԼՂՀ: Մեր նպատակն է՝ կարգավորել իրավիճակը և այնպես անել, որ մարտական գործողությունները չկրկնվեն: Մեր քննարկումներից հետևյալ եզրակացությանն ենք հանգել` կողմերը պատրաստակամ են պահպանել հրադադարի ռեժիմը` ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում` դեռ երեքշաբթի: Հասկանում ենք, որ պետք է երկու կողմերն էլ քաղաքական քննարկման գնան, վերականգնեն երկու երկրների միջև իրար հանդեպ վստահությունը»,-ասաց Պոպովը:
Նա նշեց նաև, որ այս պահին կարևոր հարցերից է երկու կողմերի զոհերի դիակների վերադարձը: Նախատեսում են եւս մեկ հանդիպում՝ մեկ շաբաթ անց: Պոպովը ցավակցություն հայտնեց բոլոր զոհվածների ընտանիքներին: