|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք կապված են ռազմական վտանգների նվազման, այդ թվում` հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման հետ: Նախարարները համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ: Այդ մասին ադրբեջանական АПА-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Հարցին` կա՞ն կոնկրետ առաջարկներ կամ լուծումներ` կապված երկու երկրների նախագահների հանդիպման հետ, Պոպովը պատասխանել է. «Որպես համանախագահներ` մենք հանդես ենք գալիս բարձրագույն մակարդակով քաղաքական երկխոսության շարունակման օգտին: Միայն կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, կարող են հանգել փոխզիջումային լուծումների: Միևնույն ժամանակ, հերթական գագաթաժողովին պետք է նախորդի նախապատրաստական աշխատանք, առաջին հերթին` ուղղված հանդիպման էության համաձայնեցմանը: Մեր կողմից ջանքեր ենք գործադրում Բաքվին և Երևանին իրենց ձեռնտու տարբերակներ առաջարկելու համար և դրա մասին կխոսենք տարածաշրջան այցի ժամանակ: Երբ կողմերը պատրաստ լինեն հանդիպման, մենք, նրանց գրաֆիկը հաշվի առնելով, կառաջարկենք համապատասխան տարբերակներ, այդ թվում` հանդիպման անցկացման ձևաչափը և ժամկետը»: