|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեի ներկայացուցիչներ՝ Մարդու իրավունքների միջազգային պարգևների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և «ՀՆ-92»-ի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանը նախօրեին այցելել են Արցախում ձերբակալված ադրբեջանցի ռազմագերի Էլնուր Հուսեյնզադեին:
Այս մասին նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավապաշտպանները ծանոթացել են Արցախում ձերբակալված ադրբեջանցի ռազմագերու գտնվելու պայմաններին: Անցկացված մոնիթորինգի և ռազմագերու հետ երկար խոսակցությունից հետո ներկայացուցիչները նշել են, որ Էլնուր Հուսեյնզադեի ազատազրկման պայմանները համապատասխանում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:
«ԼՂՀ իշխանություններն ադրբեջանցի ռազմագերու հանդեպ ցուցաբերում են հումանիտար վերաբերմունք, ինչպես նաև թույլտվություն են տվել միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին մոնիթորինգներ անցկացնել և ծանոթանալ ռազմագերու ազատազրկման պայմաններին: Ձերբակալվածի հոգեբանական վիճակը նորմալ է, և նա դրական է գնահատում Արցախի իշխանությունների` իր հանդեպ ցուցաբերած լավ վերաբերմունքը:
«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ը շարունակելու է մշտական դիտարկում իրականացնել` Էլնուր Հուսեյնզադեի ազատազրկման պայմանների վերաբերյալ»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
ԱՐՑԱԽՊՐԵՍ