կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-07 12:44
Քաղաքական

Հիասթափված եմ Ռուսաստանի դիրքորոշումից. ՀՀԿ-ական

Հիասթափված եմ Ռուսաստանի դիրքորոշումից. ՀՀԿ-ական

Առաջին դեպքը չէ, որ Հայաստանը փորձում է բանակցել, իսկ Ադրբեջանը ոչ միայն մերժում է բանակցությունները, այլև հայտարարում, որ ինքը Ղարաբաղի հարցը կլուծի ռազմական ճանապարհով. Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ստեղծված ռազմաքաղաքական դրության մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Հարցին, թե ի՞նչ չափով են երևում Թուրքիայի «ականջները» Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևում, պատգամավորը պատասխանեց. «Ոչ թե ինչ չափով, այլ ամբողջությամբ եմ տեսնում Թուրքիային այս ամենի ետևում: Առանց Թուրքիայի հրահրման` Ադրբեջանը նման լկտիության չէր գնա: Ադրբեջանի այս ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները վկայում են այն մասին, որ ունի բավական հզոր հովանավորներ»:

Նա հիասթափված է քրիստոնյա երկրների դիրքորոշումից, հիասթափված է ՀԱՊԿ-ից: «Այո, հիասթափված եմ Ռուսաստանի դիրքորոշումից: Ռուսաստանն անմիջապես պետք է հայտներ իր դիրքորոշումը` որպես մեզ բարեկամ, դաշնակից, քրիստոնյա պետություն»:

Պատգամավորը թեև հիասթափված է, բայց վստահ է նաև, որ Ադրբեջանին ու նրա հովանավորներին երբեք չի հաջողվելու ընկճել հայ ժողովրդի ռազմական ոգին, ավելին՝ Ադրբեջանին չի հաջողվելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: