կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-29 22:50
Քաղաքական

Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Վարդեւանյան

Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Վարդեւանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.

«Սահմանադրական դատարանի կազմի մեծամասնությունը փոխվել է 2018 թվականին հաջորդած ժամանակահատվածում: Հենց այդ փոփոխությունների պայմաններում Սահմանադրական դատարանի կազմը վերջերս ընդունված որոշմամբ նշել էր. Քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ և արդարության կարևոր երաշխիք է:

Սահմանադրական դատարանն այս դիրքորոշմամբ ընդգծում է, որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, այլ ոչ ամենատարածված միջոցը: Անկախ նշված դիրքորոշումից հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով, իսկ լավագույն դեպքում՝ տնային կալանքներով: Սա բոլորի համար հայտնի փաստ է:

Սա մարդասիրություն չէ, սա արդարություն չէ:

Կալանքը չի կարող հանդիսանալ պատիժ, իսկ դրա վերացման բոլոր հնարավորությունները ունեն Դատարանները: Վերացրեք կալանքի գերակայությունը:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։