Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-04-04 13:38
Քաղաքական

Արյուն հանձնելու անհրաժեշտություն չկա. Շարմազանով

Արյուն հանձնելու անհրաժեշտություն չկա. Շարմազանով

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, անդրադառնելով վերջին օրերի ամենաթեժ թեմային՝ սահմանին լայնածավալ ռազմական գործողություններին, հարցրեց. «Ոգեշնչվելով և ուրախանալով հզոր ազգային կոնսոլիդացիայով` մի խնդրանքով եմ ձեզ դիմում: Քանի որ սոցիալական կայքերում ու մամուլում շատ են հնչում տարբեր տեսակի կոչեր, օրինակ՝ արյուն հանձնելու հետ կապված, կարո՞ղ եք ճշտել` մենք դրա կարիքն ունե՞նք, թե՞ ոչ»:

Էդուարդ Շարմազնավոը նշեց, որ իսկապես առաջին իսկ րոպեներին հանրությունը պատրաստ էր արյուն տրամադրել: «Մենք շատ բարձր ենք գնահատում այդ համախմբումը, ինչը խոսում է բարձր բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Զրուցել ենք առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ, ասվել է, որ արյան կարիք չկա, և եթե կարիք լինի, համապատասխան մարմինները կոչով կդիմեն հանրությանը: Այս պահին արյուն հանձնելու անհրաժեշտություն չկա»,- ասաց  նա: