կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-04 10:08
Հասարակություն

Երկրաշարժը զգացվել է նաև Վանաձորում, Կապանում և այլ քաղաքներում

Երկրաշարժը զգացվել է նաև Վանաձորում, Կապանում և այլ քաղաքներում

Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում, որը զգացվել է նաև Հայաստանում:

ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին` տեղական ժամանակով ժամը 08.49-ին (Գրինվիչի ժամանակով` 04.49-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08 աստիճան եւ արեւելյան երկայնության 47.42 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 30 կմ խորությամբ եւ 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջեւանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) եւ Երեւանում (3-4 բալ):