Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»–ը օրեր առաջ գրել Էր, որ ՀՀ վերահսկիչ պալատը Արագածոտնի և Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում չարաշահումների և խախտումների դեպքեր Է բացահայտել։ Բացահայտումներից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ստուգել, ուսումնասիրել իրավիճակը, և պատիժները չուշացան։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Եղվարդի սոցիալական ծառայության պետ Լավրենտ Գևորգյանը, Արագածոտնի մարզի Աշտարակի սոցիալական ծառայության պետ Սասուն Ադամյանը, Թալինի սոցիալական ծառայության պետ Արթուր Կարապետյանը հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։ Սակայն ուշագրավն այն Է, որ մարզպետները, որոնք անմասն չեն մնացել «մութ պատմությունից», դեռ պատասխանատվության չեն ենթարկվել։ Հիշեցնենք, որ խոսքը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի և Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի մասին Է։ Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Չարենցավան և Հրազդան քաղաքների ԱԾՏԳ-ներում հայտնաբերվել Էր շուրջ 27 մլն դրամի խախտում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։