կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-14 16:00
Քաղաքական

ԲՀԿ-ն ռազմավարություն է փոխել` արդեն քննադատում են կառավարությանը

ԲՀԿ-ն ռազմավարություն է փոխել` արդեն քննադատում են կառավարությանը

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում էր ՀԾԿՀ 2016թ. տարեկան ծրագիրը: ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ուշագրավ է, որ նա Մելքոնյանը, ով միշտ գովեստի խոսքեր էր ասում կառավարության գործունեության մասին, այսօր քննադատեց կառավարությանը:

«Կառավարությունն այսօր ընդհանուր ստրատեգիա չի կարողանում իրականացնել: Չեմ խորշի ասելուց, որ կառավարությունը ռեֆորմ չի կարողանում իրականացնել, չի կարողանում բարեփոխում անել, և կառավարության չարած գործերը տարածվում են նաև ՀԾԿՀ-ի վրա: Ատոմակայանի հետ կապված պատմությունները գիտեք, թե մոռացել ե՞նք: Էնտեղ մեքենայություններ, խախտումներ են եղել, ԱԱԾ-ն էլ գործի էր անցել, ի՞նչ եղավ այդ ամենի արդյունքում»,- նշեց պատգամավորը:

Անցնելով գազի համակարգին` Միքայել Մելքումյանը քննադատեց ՀԾԿՀ-ին` ասելով, որ այն հաշվի չի առել ԱԺ` գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը:

Պատգամավորի ելույթի ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղից արձագանքեց. «Կամաց խոսեք»:

«Կամաց չեմ խոսում, լսեք ինչ-որ ասում ենք, արդեն հերիք ա»,- հակադարձեց Միքայել Մելքումյանը՝ շարունակելով քննադատել ՀԾԿՀ-ի գործելաոճը, կառավարության գործելաոճը: «Սա ի՞նչ ձև է, սա ի՞նչ մակարդակի քննարկումներ է կազմակերպում կառավարությունը: Նման կառավարության գործունեությունը միանշանակ կարելի է անընդունելի համարել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ-ից նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը խիստ քննադատության էր ենթարկել ԲՀԿ-ին` հայտարարելով, թե ընդդիմադիր հռչակվելը մեկ բան է, իսկապես ընդդիմություն լինելը` մեկ բան: Հարցազրույցից հետո Պետրոսյանին հեռացրեցին կուսակցությունից: