կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-08 10:23
Տարածաշրջան

Դավութօղլուի անկանխատեսելի պահանջների պատճառով ԵՄ գագաթաժողովը երկարաձգվել է

Դավութօղլուի անկանխատեսելի պահանջների պատճառով ԵՄ գագաթաժողովը երկարաձգվել է
Բրյուսելում ընթացող ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն առանց սահմանափակման համաձայն են իրենց տարածքում ապաստանել բոլոր փախստականներին, բայց 3 մլրդ եվրոյի փոխարեն 20 մլրդ եվրո օգնության դիմաց:

Ըստ Reuters-ի՝ գագաթաժողովի ընթացքում Թուրքիան պահանջել է նաև, որ այս ամռանը Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ն հանի վիզային ռեժիմը:

Դավութօղլուի պահանջը մտահոգություն է առաջացրել գագաթաժողովի մյուս մասնակիցների շրջանում: Անակնկալ պահանջի պատճառով գագաթաժողովը երկարաձգվել է: