|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան որոշել է եւս 90 օրով երկարաձգել կորոնավիրուսի պատճառով աղետի ռեժիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահի վարչակազմը հայտնում է եւս 90 օրով աղետի ռեժիմի երկարաձգման մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կառավարությունը չի բացառել, որ ռեժիմը կարող է ավելի շուտ չեղարկվել, եթե առողջապահական ոլորտում իրավիճակը թույլ տա դա անել:
Աղետի ռեժիմը իշխանություններին թույլ է տալիս պարեկային ժամ հայտարարել, կարանտինային սահմանափակումներ մտցնել եւ կարգի պահպանման համար զինվորականների ներգրավվել:
Չիլիում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 430 000, մահվան 11 850 դեպք: