|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այդ կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողների հարցին՝ ճի՞շտ են լուրերն այն մասին, որ Արգամ Աբրահամյանը հավակնում է Երևանի քաղաքապետի պաշտոնին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Նախ՝ քաղաքապետ չեն դարձնում, քաղաքապետ ժողովուրդն է ընտրում: Նման անհեթեթ խոսակցություններին հարկավոր է վերջակետ դնել ու զբաղվել գործով: Ո\'չ ես, ո\'չ իմ որդին ցանկություն չունենք քաղաքապետ դառնալու»:
Հիշեցնենք՝ Արգամ Աբրահամյանն այժմ Արտաշատի քաղաքապետն է: