|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վերջին օրերին կրկին ակտիվացել են Հովիկ Աբրահամյանի` վարչապետ դառնալու մասին խոսակցությունները: ՀՀԿ շտաբում Yerkir.am-ը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, եւ արդյո՞ք ինքը վարչապետ դառնալու հավակնություններ ունի:
ԱԺ նախագահը ընդգծեց, որ հասկանալի է, որ հարցը կրկին արծարծելը պայմանավորված է առաջիկա նախագահական ընտրություններով, հետո հայտարարեց. «Այդուհանդերձ, ձեր հարցադրումն այս պահին՝ գործող վարչապետի պարագայում, կոռեկտ չէ: Առավել եւս, որ որոշ ժամանակ առաջ արդեն առիթ ունեցել եմ պատասխանել նմանատիպ հարցադրման: Բայց եւս մեկ անգամ կրկնեմ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողությամբ կատարում է իր պարտականությունները, իսկ կառավարությունը՝ իր աշխատանքը»: