կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-27 12:15
Հասարակություն

Արամ Խաչատրյանի արձանի դիմաց էքսկավատոր է աշխատում, ծառեր են հատվում

Արամ Խաչատրյանի արձանի դիմաց էքսկավատոր է աշխատում, ծառեր են հատվում

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Պողոսյանը հաղորդում տվեց հանցագործության մասին: Նրա խոսքով՝ ներկա պահին էքսկավատոր է աշխատում Արամ Խաչատրյան արձանի դիմաց: Նա վստահ է, որ հողահատկացումն ու շինթույլտվությունը հակաօրինական են, այդտեղ ծառեր են հատվում ու կանաչ տարածքներ ոչնչացվում:

«Որտե՞ղ է քաղաքի ավագանին, ինչո՞ւ չեն հետաքրքրվում»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Միաժամանակ, նա իր վրդովմունքը հայտնեց ևս մի փաստի կապակցությամբ. ութ ամիս առաջ մոտ քառասուն երեխա` տարբեր մանկապարտեզներից, միաժամանակ թունավորվեցին ու տեղափոխվեցին հիվանդանոցներ: Արմեն Պողոսյանը դիմել է վարչապետին ու գլխավոր դատախազին, հայտնել, թե որ կազմակերպությունն է սերտիֆիկացրել մանկապարտեզների խոհանոցները, և թե որ մարմինն է ուտելիքից փորձանմուշ իրականացրել:

«Այս պատասխանը, որ իրենք ուղարկել են, մեղմ ասած, զավեշտ է: Սա արհամարհել ու ձեռ առնել է նշանակում: Գրել են, որ սերտիֆիկացում նախատեսված չէ, ինչը նշանակում է, որ ամեն մի կիսաավազակային կազմակերպություն կարող է գալ, սերտիֆիկացնել երեխաների մանկապարտեզների խոհանոցը, այդպես բան կլինի՞: Փորձանմուշի վերաբերյալ կրկին պատասխան չկա: Բա օրենքի հետ կարելի է՞ այդպես վարվել»,- տարակուսեց Արմեն Պողոսյանը: