կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-20 23:09
Հասարակություն

Կան դժվարանցանելի ճանապարհներ

Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Վանաձոր-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաներով: