Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Այսօր՝ փետրվարի 9-ին գանացի 26-ամյա Էդվարդ Կպոդոն 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել «Գանձասար Կապան»-ի հետ: Այս մասին հաղորդում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը և սպորտային տնօրեն Սարգիս Ասոյանը Կպոդոյին են հանձնել թիմի մարզաշապիկը և հաջողություններ մաղթել նոր թիմում: 186 սմ հասակ ունեցող Էդվարդ Կպոդոն կենտրոնական պաշտպան է: Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել մերձմոսկովյան «Խիմկի»-ում, Յարոսլավլի «Շիննիկ»-ում: Հայաստանում հանդես գալու փորձ նա նույնպես ունի. խաղացել է «Շիրակ»-ում և «Ուլիս»-ում: