կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-11 11:35
Սպորտ

«Գանձասար Կապան»-ը կմրցի «Ուրալ»-ի հետ

«Գանձասար Կապան»-ը կմրցի «Ուրալ»-ի հետ

«Գանձասար Կապան»-ը փետրվարի 12-ից 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 10-օրյա ուսումնամարզական հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել ստուգողական երեք հանդիպում: Սպարինգ-մրցակիցներն արդեն հայտնի են: Ուսումնամարզական հավաքի 3-րդ օրը՝ փետրվարի 15-ին, Աշոտ Բարսեղյանի սաները կմրցեն Եկատերինբուրգի «Ուրալ»- հետ, որում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը: 3 օր անց «Գանձասար Կապան»-ը կմրցի «Սկա-Ռոստով»-ի հետ, իսկ ուսումնամարզական հավաքի նախավերջին օրը  հայկական թիմը կմրցի  «Վոլգա»-ի հետ, որում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: