Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում 2016 թվականի ընթացքում նախատեսվող գերակա ծրագրերն ու գործունեության առաջնահերթությունները. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետը նշել է, որ այսօրվա խորհրդակցության նպատակն է հստակեցնել գերակա ծրագրերի շուրջ մոտեցումները, ներկայացնել մտահոգություններն ու վեր հանել թերությունները: Այնուհետև հանգամանալից քննարկվել են բոլոր ծրագրերը, միջոցառումները և նախագծերը, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Վարչապետը հանձնարարել է ներկայացված առաջարկությունների հիման վրա սեղմ ժամկետներում լրամշակել գերատեսչությունների գերակա ծրագրերն ու ներկայացնել կառավարության հաստատմանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ 2016 թվականին ևս, կառավարությանը սպասվում է ծանրաբեռնված աշխատանքային գործունեություն: Հովիկ Աբրահամյանը կարևորել է գերատեսչություններում աշխատանքային արդյունավետության, կարգապահության, ֆինանսական թափանցիկության բարձրացումը և ընդգծել, որ այդ հարցերի առնչությամբ լինելու է առավելագույնս հետևողական ու պահանջատեր, քանի որ այդ խնդիրներն իր համար գերակայություն են: Հովիկ Աբրահամյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է հասարակության հետ աշխատանքը կազմակերպել առավելագույնս բաց, թափանցիկ և արդյունավետ: