Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Ողջունելով նրանց այցը հայրենիք՝ պաշտպանության նախարարը նշել է, որ չափազանց կարևորում է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների շփումը պաշտպանական ոլորտի հետ:
Դավիթ Տոնոյանը երիտասարդներին ներկայացրել է հայկական բանակի կենսագործունեության և զարգացման առաջնահերթությունները, ընդգծելով, որ զինված ուժերի ուշադրության կենտրոնում ժամանակակից սպառազինության ձեռքբերումն է, մասնավորապես այնպիսիզինատեսակների, որոնք հայկական կողմին որակական առավելություններ կտան հակառակորդի նկատմամբ։ Նախարար Տոնոյանը նշել է, որգործողությունների մի ամբողջ փաթեթ է իրականացվում զինծառայողների կրթության շարունակականությունն ապահովելու, առողջապահականկարիքները բավարարելու և սոցիալական ծրագրերը կյանքի կոչելու համար։ Որպես այս ուղղությամբ իրականացվող կարևոր նախաձենռությունների օրինակնախարարը նշել է զինծառայողներին բնակարանով ապահովելու ծրագիրը։
Պաշտպանության նախարարը երիտասարդներին տեղեկացրել է, որ զինված ուժերը շարունակում է ակտիվ գործակցել միջազգայինկառույցների, դաշնակից և գործընկեր պետությունների հետ։
Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների՝ զինված ուժերի բարեփոխումներին և այդ շրջանակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին։
Հանդիպման ավարտին պաշտապանության նախարարը «Դեպի Հայք» հիմնադրամի նախագահ Սևան Կաբակյանին պարգևատրել էգերատեսչական մեդալով: