|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը շուտով կայցելի Հայաստան և Ադրբեջան․ հաղորդում է Mehrnews գործակալությունը: Այցի մասին Իրանի ԱԳ նախարարն ասել է ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մեր հարևաններին ուշադրության կենտրոնում պահելը, ներառյալ՝ հյուսիսայիններին, Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են, ուստի մենք չենք կարող աշխատել նրանցից ոչ մեկի դեմ: Իրանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է»,- ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ պատրաստվում է հարմար ժամանակ այցելել Հայաստան եւ Ադրբեջան: