Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցությանը՝
հայտնի ստորագրահավաքի առիթով
Հարգելի գործընկերներ
Պատրաստ եմ իմ ստորագրությամբ աջակցել ձեր նախաձեռնությանը, եթե ՀԱԿ խմբակցությունը հանդես գա հայտարարությաբ, ընդունելով, որ դեկտեմբերի 6-ի Սահմանադրության հանրաքվեի ընթացքում, ցավոք, կրկնվեցին 1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած առաջին Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ձևավորված տխուր ավանդույթները, որոնք հետագայում ավանդույթի ուժով կրկնվեցին համապետական գրեթե բոլոր ընտրություններում։
Դրանով իսկ փաստելով, որ ՀԱԿ խմբակցությունը ընտրողաբար չի մոտենում ընտրակեղծարարությանը և խստորեն դատապարտում է նաև ՀՀ առաջին իշխանություններին՝ 95-ի հուլիսի 5-ի Սահմանադրության հանրաքվեն աննախադեպ կեղծելու և բռնություներով այն անցկացնելու իրողությունը։ Կարծում եմ, հարգելի գործընկերներ, այս դեպքում ՀԱԿ-ը կընկալվի անկողմնակալ և անկեղծ՝ ընտրակեղծիքների դեմ պայքարում։
Հարգանքով՝ Ռուբեն Հակոբյան»։