Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Ազատության հրապարակում կոշտ գնահատականներով ելույթ ունեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով անդրադարձավ երեկ Գեղարքունիքի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումներից մեկի ժամանակ գրանցված միջադեպին, որին մասնակից էր եղել հենց Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:
Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իշխանությունների քայլերում, հատկապես` մարզերում, նկատվում է քայլերի սրացում և օրինակ բերեց հենց Սևանի միջադեպը: Նա հավելեց, որ իշխանությունները այդ նպատակի համար օգտագործում են քրեական ուժերին և սադրիչներին, իսկ Սևանում այդ ուժերին ղեկավարում էր քաղաքապետը:
Ռուբեն Հակոբյանը հաստատեց իր այն խոսքը, որն էլ հենց դարձել էր Սևանի քաղաքապետի հետ բանավեճի և անգամ քաշքշուկի առիթը, այն է, թե «մեր մեջ թուրքեր կան»: Նա ասաց, որ յուրաքանչյուր ընտրակեղծարար, ում միջոցով կեղծվում է ժողովրդի կամքը, հենց այդ թուրքն է: