|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում Բանավանի 22 տանը տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են տանտիրոջ` 76-ամյա Ռադիկ Արամի Հակոբյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կան հարվածի հետքեր, ինչը պատճառ է դարձել մահվան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` սպանությունը կատարելու մեջ կասկածվում է մահացածի կինը, 64-ամյա Հազարվարդ Արմենակի Աբգարյանը, ով ամուսնուն սպանել է, երբ նա քնած է եղել բազմոցին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու ու քննիչները ննջարանում կնոջ մահճակալի տակ հայտնաբերել են հանցագործության գործիք` մուրճն ու կացինը, որոնց վրա կան արյան հետքեր: