կարևոր
4444 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-21 10:22
Իրավական

Միքայել Արզումանյանի կնոջը թույլ են տվել տեսակցել ամուսնուն. «Ժողովուրդ»

Միքայել Արզումանյանի կնոջը թույլ են տվել տեսակցել ամուսնուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործը Հակակոռուպցիոն դատարան ուղարկելուց հետո իրավապահ մարմինները նրա կնոջը թույլ են տվել տեսակցել ամուսնուն։ Մինչ օրս որեւէ հարազատ չէր կարողացել նրան տեսնել։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը եւ 2 ամսով երկարեցրել Արզումանյանի կալանքը։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Արզումանյանը կալանավորվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս մնում է կալանքի տակ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում