ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պաշտոնական հայտարարություն է հրապարակել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ:
Ըստ Ndtv-ի՝ ՄԱԿ-ը խստորեն դատապարտել է Փարիզի տարբեր հատվածներում միաժամանակ տեղի ունեցած «բարբարոսական, փոքրոգի, ստոր հարձակումները»:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն իրենց խոր ցավակցությունն են հայտնում զոհերի ընտանիքներին ու Ֆրանսիայի իշխանություններին՝ միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է ահաբեկչական գործողություններն իրականացնողներին պատասխանատվության ենթարկել»,- ասված է հայտարարությունում։