|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը չի հաստատել Sozcu և Zaman թերթի՝ G20 գագաթաժողովին մասնակցության հայտը:
Ըստ Demokrathaber-ի՝ նոյեմբերի 15-16-ին գագաթաժողովին մասնակցելու դիմումները ԱԳ նախարարությանն ուղարկվել են համացանցով, սակայն այդ երկու թերթը, չնայած մի քանի անգամ դիմում ներկայացնելուն, մասնակցության թույլտվություն չեն ստացել:
Այս դեպքից հետո թուրքական կայքերը հիշել են կարճ ժամանակ առաջ մամուլի ազատության մասին Դավութօղլուի ասած խոսքերը, թե ԶԼՄ-ների անկախ գործունեությունն իրենց «կարմիր գիծն է»:
Ի դեպ, G20 գագաթնաժողովին կմասնակցի 3000 լրագրող: