կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-23 14:33
Հասարակություն

Լավ չի, էլի, որ տղամարդիկ իրար պաչում են, պտիչի գրիպ ա, բան ա. Սամվել Ալեքսանյան

Լավ չի, էլի, որ տղամարդիկ իրար պաչում են, պտիչի գրիպ ա, բան ա. Սամվել Ալեքսանյան

Այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-ում անդրադարձել է մի թեմայի, որն իրեն շատ է նյարդայնացնում` երբ հայ տղամարդիկ միմյանց բարևելիս համբուրվում են:

«Հարգելի՛ պատգամավորներ, շատ տգեղ է, երբ ամեն օր առավոտյան տղամարդիկ իրար տեսնելիս համբուրվում են: Փորձեք այդ ադաթից դուրս գալ: Ես, օրինակ, մեր կուսակցությունում համարյա արգելել եմ: Նույն բանը ուսանողներն են անում ինստիտուտներում, տգեղ է: Դուք էդ մշակույթը տարածում եք, մի՛ արեք, տգեղ բան է»,- ասել էր պատգամավորը:

ԱԺ-ում էր նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով հենց այդպես էլ ողջագուրվում է իր գործընկերների հետ: Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր Արամ Մանուկյանի դիտողությունը, նա ասաց. «Ճիշտ ա անում, որ դիտողություն ա անում: Լավ չի, էլի, որ տղամարդիկ իրար պաչում են, պտիչի գրիպ ա բան ա, սաղ պտիչի գրիպ ա»:

Ի պատասխան մեր հարցին` ինքն այդպես չի՞ վարվում, Սամվել Ալեքսանյանը խոստովանեց, որ ունի այդ սովորությունը, սակայն երբեմն, երբ չի ցանկանում համբուրել, պատճառաբանում է, թե իր մոտ «պտիչի գրիպ» է: «Դե ես տենց եմ ասում, որ մարդկանց չնեղացնեմ, այսինքն` ասում եմ` պտիչի գրիպ եմ, դրա համար չեմ պաչում»,- ասաց պատգամավորը: