ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե չի բացառում, որ Սինայի թերակղզում կործանված ռուսական А321 ինքնաթիռում ռումբ է եղել. հայտնում է Интерфакс-ը` վկայակոչելով CNN-ը։ «Ես կարծում եմ, որ հավանականություն կա, որ ինքնաթիռում ռումբ է եղել»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը ծրագրում է ավիավթարի սեփական հետաքննությունն իրականացնել։
Նշենք, որ երեկ նման վարկած բարձրաձայնեց ԱՄՆ հետախուզական ծառայություններում աղբյուրը: