«Սկսեցինք պատրաստվել օրվա տաժանակիր երթին… Բոլորս ահ ու սարսափի մեջ էինք. չգիտեինք, թէ ինչ է լինելու մեզ հետ Հասան Չելեբիում: Երիտասարդ կանանցից մի քանիսը, որոնց գիշերը տարել էին սպաների վրանը, մեզ ասացին, որ գիշերային սանձարձակ խրախճանքի ժամական սպաները նրանց ասել էին, թե Սվազից բարձրաստիճան բեյեր են գալու Հասան Չելեբի՝ հանդիպելու մեզ և ինչ-որ բան է կատարվելու մեզ հետ: Մենք ահաբեկված էին զգում էինք՝ աղջիկներին հափշտակելու են:
…երիտասարդ կանայք սարսափից սկսկեցին դողալ: Նրանցից շատերը ընկան ճանապարհին տանջանքից ու ուժասպառութիւնից՝ չկարողանալով այլևս քայլել: Ասկյարները մտրակներով ստիպում էն նրանց վեր կենալ և շարունակել ճանապարհը: Այդ վիճակում մեզ հասցրին քաղաքի կենտրոն: Հարյուրավոր կանայք մերկ էին, հատկապես՝ նրանք, որոնց ասկայարները մերկացրել, ծեծել էին փողի համար: Զաբթիեներին արգելում էին մերկ կանանց ինչ որ բանով իրենց մերկութիւնը ծածկել: Նրանք առանձահատուկ հաճույք էին զգում և միաժամանակ հետևում էին, որ կանայք չփորձեն իրենց մերկությունը ծածկելու համար մի շորի կտոր գտնել: Մերկ ու բոբիկ այս կանանց ստիպեցին քայլել Հասան Չելեբիի փողոցներով:
Սվազից ժամանած թուրք պաշտոնյաները եկան քաղաքի հրապարակ՝ մեզ տնտղելու: Դրանց մէջ էին իրենց դաժանութեամբ հայտնի Մուամեր փաշան՝ Սվազի կառավարիչը, Մուհիր էֆենդին՝ կառավարչի թիկնապահը,և նրա գլխավոր դահիճը՝ չերքեզ Քյոռ Քազիմը, նա, որ ղեկավարում էր 6000 հայերի կոտորածը Սվազի մոտերքում գտնվող Չամլիբել կիրճում: Այս պաշտոնյաներից երկուսը՝ Մուամեր փաշան և նրա դահիճը, հայտնի էին Հայստանում հայ քրիստոնեաների հանդեպ դրսևորած իրենց առանձնակի դաժանութեամբ:
Թուրք պաշտոնյաները շրջապատված էին ասկյարների խիտ օղակով, որպեսզի ոչ ոք չկարողանար մոտենալ իրենց: Մեր շարքերում շրջելուց հետո մյուդիրը՝ շրջանի ղեկավարը, և ոստիկանապետը հավաքեցին 8 տարեկանից բարձր բոլոր տղա երեխաներին և տարան: Ոստիկանապետն ասաց, որ քաղաքագլուխը հատուկ վանք է հատկացրել դպրոցի համար. Տղաները այնտեղ կմնան, հետո միայն հնարավոր կլինի զավակներին հանձնել մայրերին: Իհարկե մենք հասկանում էինք՝ դա կեղծ պատճառաբանութիւն է:
Ես շատ էի անհանգստանում եղբորս՝ Մարտիրոսի համար. նա շատ փոքր էր, նրան չտարան: Մոտավորապես 8-ից 15 տարեկան 500 տղա հավաքեցին: Սրանց նախ ուղեկցեցին քաղաքագլխի պալատ, հետո ասկյարները, բոլորին շարք կանգնեցնելով, տարան… թե ուր ոչ ոք չիմացավ: Ամենափոքրները լաց էին լինում, ճչում կանչում իրենց մայրիկներին: Երկար ժամական մենք լսում էինք նրանց աղեկտուր ձայնը: Երբ հասանք Արաբկիր, մյուս բռնագաղթյալները մեզ ասացին, որ երեխաներին կոտորել են բլուրներից այն կողմ՝ Հասան Չելեբիի սահմաններից դուրս: Ասկյարները երեխաներին կապել էին իրար, յուրաքանչյուր խմբի մեջ՝ 10-15 երեխա, և ապա թրատել: Սվազից եկող բռնագաղթյալները, ովքեր Արաբկիր էին հասել այդ ճանապարհով, տեսել էին սպանված երեխաների մարմինները:
Հասան Չելեբիից դուրս գալուց առաջ չերքեզ դահիճ Քոռ Քյազիմը եկավ մեզ մոտ մի խումբ զաբթիեներով, ջոկեց տասներկու մանկահասակ աղջիկների՝ մեծ մասը 8-12 տարեկան:
Ասկյարներին ասացին, որ դահիճը շուտով գնալու է Կոստանդնուպոլիս և ցանկանում է իր հետ աղջիկ երեխաներ տանել՝ վաճառելու թուրք աղդեցիկ ընտանիքներին: Վերջիններս սովորութեան ունեին գնելու գեղեցիկ, մանկահասակ հայուհիներին: Աղջիկները մեծանում էին որպես մուսուլման, ապա հանձնվում իրենց տերեի որդիներին կամ ազդեցիկ բարեկամներին:
Երբ դուրս եկանք Հասան Չելեբիից, մեզ միացավ Սվազից եկած՝ 3000 բռնագաղթյալներից բաղկացած մի մեծ խումբ: Նրանց նույնպես քշում էին Արաբկիր: