կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-21 15:42
Հասարակություն

Հոշոտված Հայաստան. մաս 2

Հոշոտված Հայաստան. մաս 2

Ավրորա Մարդիգանյանի պատմությունը

ArmenianGenocide100.org-ը ներկայացնում է հատվածներ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմություն»(Ravished Armenia. The Story of Aurora Mardiganian, the Christian Girl, Who Survived the Great Massacres) գրքից: Մեծ եղեռնը վերապրած Ավրորան (Արշալույս) նաև նկարահանվել է գրքի հիման վրա էկրանավորված «Հոգիների աճուրդ» կինոնկարում։ Արշալույսը ծնվել է Չմշկածագի Վարի թաղամասում բնակվող վաճառականի ընտանիքում։ Նա Մարդիգանյանների բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր։ Արշալույսի հայրը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուներ տանը կից ու քաղաքից դուրս գտնվող մեծ բերքատու այգիներ ու ցորենի արտ։ Նա զբաղվում էր նաև մետաքսագործությամբ՝ գունավոր մետաքս Ամերիկա արտահանելու նպատակով։ Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր։

«Տեղական իշխանութունները հայ կանանց երեք օր ժամական էին տվել՝ իրենց տները լքելու համար: Առաջին ցերեկն ու հաջորդող գիշերը ոչ ոք չգիտեր, թէ ինչ է լինելու… Մայրերից երեքը, որոնց աղջիկներին թուրքերը հափշտակել էին նախորդ օրը, այդ գիշերը մեռան կսկիծից… Ասկյարները հավաքել էին օրիորդ Գրեհեմի որբանոցի հայ երեխանեին, իսկ օրիորդին բռնի տարել էին: Հավաքել էին 30 փոքրիկ աղջիկների և գրեթե նույնքան տղաների: Աղջիկներից ամենամեծը հազիվ 12 տարեկան լիներ:

Երեխաները լալիս, մղկտում էին դառնորեն: Ես ու Լուսինեն մորս պատվերով մոտեցանք երեխաներին: Նրանք ուտելու ոչինչ չունեին… հայ գաղթական մայրերը բաժին էին հանում նրանց իրենց ունեցածից. թուրքերը երբեք չէին կերակրում իրենց գերիներին:

Ավելի քան երկու հարյուր աղջիկ հավաքվեց. նրանց մայրերն ու հարազատները կպել էն  ու պոկ չէին գալիս նրանցից: Ես չեմ կարծում, թէ նրանցից որևէ մեկը իսկապես կցանկանար ուրանալ Քրիստոսին, սակայն նրանք հույս ուներին, որ, եթե դավանափոխ լինեն, և այդպես կփրկվեն կոտորածից, անապատում հափշտակվելուց կամ հարճ դառնալուց:

Երբ այդ 14 աղջիկները իսլամի երդում տվեցին, ասկյարները նրանց որբերի հետ  տարան… Սպաները աղջիկների հետ զվարճացան մինչև երեկո…

…Մենք գտանք ջրախեղդ արված երեխաներից մի քանիսի մարմիները, երբ օրեր հետո անցնում էինք այդ ճանապարհով: Ասկյարները տասական երեխա պարաններով կապել էին իրար, նետել Կարասու գետը՝ Եփրատի վտակներից մեկը, որը Չմշկածագից 10 մղոն հեռու էր: Իսկ մյուսներից հետ մնացող թուլակազմ փոքրիկերին թուրք զինվորները սպանել էին սվիններով կամ հրացանի խզակոթով՝ թողնելով ճամեզրին:

Գետի երկանքով մենք տեսանք երեխանրի դիակներ, որոնց ջուրն էր ափ հանել:

Մոտենում էր մեր հայրենի քաղաքում մնալու վերջին ժամը, քաղաք, որ դարերով եղել էր մեր գերդաստանի նախահայրերի քաղաքը…

Ինչ էր մեզ սպասվում ցանկացած պահի՝ պարզ դարձավ, երբ արդեն չորս ժամ ճանապարհ էինք անցել:

Մի կին ձեռքով ցույց տվեց հարթավայրի կողմը, որտեղ ճանապարհից քիչ հեռու, նկատեցինք մարդկային ինչ որ կերպարանք՝ գետին նստած… մերոնցից մի քանիսը շտապեցին այդ ուղղությամբ: Հայ կին էր: Կողքին դրված էին վեց տարբեր չափերի պատանքներ, որոնք գետին շարված էին փոքրից մեծ. պատանքերի ներսը թափանցում էր արևի շողերից:

Մենք հարցեր չտվեցինք, քանզի հասկացանք, որ դրանցից յուրաքանչյուրում նրա երեխաներից մեկի մարմինն էր: Մոր դեմքը կիսով չափ ծածկված էր չադրայով, ապացույց, որ նա ուրացել էր իր Աստծուն զավակներին փրկելու հույսով: Ավաղ…

Ողջ ճանապարհին զաբթիեները սպանում էին այն կանանց ու երեխաներին, ովքեր ի վիճակի չէին խմբի հետ համաքայլ առաջ շարժվելու: Սիրուն աղջիկներին քաշում տանում էին ճանապարհից քիչ հեռու…

Գիշերը շրջակա քաղաքների թուրք բնակիչները թափվեցին մեր գաղթակայն… սակարկում էին ոչ միայն իրերեի, այլև դեռատի աղջիկների և մանկամարդ կանանց համար: Նրանցից մեկը ստիպում էր մայրիկին, որ իրեն հանձնի Լուսինեին: Մայրս մերժեց, իսկ նա ասաց.

-Ավելի լավ է ինձ տաս. Ես բարի կլինեմ նրա նկատմամբ, իսկ նա կաշխատի իմ աղախինների հետ: Միևնույն է, ասկյարներն աղջկադ կամ կվաճառեն, կամ էլ կգողանան, եթե չսպանեն: Ձեզանից ոչ ոք երկար չի ապրի…

Այդ գիշեր թուրքերը շատ երեխաների գողացան:

Լույսը բացվեց: Մենք երջանիկ էինք, որ սարսափներով լի այդ գիշերն անցավ: Բայց մեկ էլ ավազախառն փոշու միջով Աղջադաղի քրդերը թափվեցին մեզ վրա: Ասկյարները հավանաբար գիտեին այդ մասին, քանի որ ամենևին չզարմացան, նրանք մեր քարավանից բավական հեռու էին՝ իրար գլխի հավաքված:

Քրդերի ձիերը սրընթաց արշավում էին՝ իրենց սմբակների տակ ճզմելով ահաբեկված կանանց ու երեխաներին: Քուրդ ձիավորները հայերին պատականող ձիերն ու էշերը հափշտակելուց հետո իջան ձիերից ու սկսեցին շրջել ժողովրդի մեջ՝ընտրելով սիրուն աղջիկներին՝ առևանգելու համար: Ես և քույրս ամուր կպանք մայրիկին, նա աշխատում էր թաքցնել մեզ: Քրդերից մեկը մոտեցավ մեզ և նկատեց ինձ: Ձեռքերը գցեց և պատռեց չադրաս: Տեսնելով երեսիս կեղտն ու ցեխը՝ կոպտորեն մաքրեց, ձեռքերով, թափով կանգներցրեց ինձ, որ ավելի լավ տեսնի դեմքս: Երբ համոզվեց, որ դեռատի աղջիկ եմ, գոռաց: Մի քուրդ արագ շուռ եկավ և մոտեցավ մեզ: Ես նայեցի նրա դեմքին ու ճանաչեցի, Մուսա բեյն էր:

Բեյը ճանկեց ինձ, վայրագորեն պատառոտեց շորերս և մազերս հետ տվեց: Հետո կտրուկ հրաման արձակեց. այդ ամենն այնքան արագ կատարվեց, որ ես հազիվ հասցրի ճչալ, իսկ բեյն ինձ գցեց իր ձիու գամակին, ինքն էլ թռավ նստեց թամբին, և ակնթարթներ անց նա արդեն քառատրոփ արշավում էր հարթավայրի միջով: Նրա հեծելախումբը հետևում էր մեզ, յուրաքանչյուրի թամբին՝ մի աղջիկ: Ես պայքարում էի ողջ ուժով՝ ազատվելու համար նրա ճանկերից:

Ես ճչում էի՝ մայրիկիս կանչելով, մյուս աղջիկների աղաղակները խառնվում էին իմ ճիչերին: Հռվից դեռ լսվում էր մերոնց լացն ու ողբը: Ինձ թվաց՝ այդ ողբ աղաղակի մեջ լսեցի մորս ձայնը: Հետզհետե նրանց ձայները մարեցին: Ես կորցրի գիտակցությունս:

Երբ ուշքի եկա, հասկացա, որ պառկած եմ առևանգված մյուս աղջիկների հետ: Քրդերն իրենց ձիերից իջել էին: Ոմանք զբաղված էին ճամբար դնելով, ոմանք էլ զվարճանում էին դեռևս ուժասպառ չեղած աղջիկների հետ: Մուսա բեյը չկար: Իմ շորերը պատառոտված էին, հարձակման ժամանակ անհետացել էին կոշիկներս ու գուլպաներս, ոտաբոբիկ էի: Միաժամանակ հանգիստ պառկած մնացի՝ վախենալով, որ եթե շարժվեմ, ուշադրութիւն կգրավեմ, և ինձ կտանջեն, ինչպես մյուս աղջիկներին:

Շուրջս նայեցի և տեսա ինձ ծանոթ մանկամարդ կանանց: Նրանց մեջ կային երիտասարդ մայրեր, որոնց երեխանրը մնացել էն գաղթակայանում:

Գետնին իմ կողքին պառկած էր մի երիտասարդ աղջիկ՝ Մարիցան: Նրա մորը սպանել էին զաբթիենրեը: Մարիցան լուռ լալիս էր:

-Երբ ինձ հափշտակեցին, փոքրիկ Մարգարը գիրկս էր: Քրդերը ծծկեր Մարգարին պոկեցին ինձանից և շպրտեցին գետնին: Նա մեռավ: Աչքերիս առջևից չի հեռանում երեսնիվայր ընկած նրա անշնչացած մարմինը:

Ժամեր անց Մուսա բեյը վերադարձավ: Նրան ուղեկցում էր ասկյարների խումբը: Նրանք գալիս էին արևմուտքից՝ Կարասու գետի ափին փռված գյուղերից, որտեղ հարուս մուսուլմաններ էին ապրում: Մուսա բեյը հրամայեց կանգնել: Ովքեր անմիջապես չէին հնազանդվում, նրա մտրակի հարվածներին էին արժանանում:

Երբ ես կանգնեցի, նա բռնեց ուսերիցս ու շպրտեց գետին: Այդպես վարվեց նաև երկու թե երեք աղջկա հետ:

Թուրքերը Մուսա բեյի ցուցադրած աղջիկներին կոպտորեն տնտղելուց հետո սկսեցին ընտրել: Ունևոր գյուղացու նմանվող թուրքերը ընտրում էին ֆիզիկապես ավելի ուժեղ հասուն կանանց, մյուսները՝ ամենասիրուններին:

Քիչ անց բոլոր աղջիկներին տարան՝ բացի ինձանից և մի քանիսից, որոնց Մուսա բեյը վաճառքի էր հանել: Հարեմների համար գնված աղջիկները ենթարկվելու էին այնպիսի անտանելի տանջանքների և սեռական բռնության, որ գերադասելու էին մահը ապրելուց:

Մենք կարծում էին, թե մեզ պահել են Մուսա բեյի համար, ուստի սկսեցինք ճչալ ու աղաչել: Արհամարելով մեր արցունքները՝ քրդերը մեզ նստեցրին իրենց ձիերի թամբերին և Մուսա բեյի առաջնորդությամբ սուրացին դեպի առաջ, բայց թէ ուր չգիտենք:

Մտանք քարաշեն մի մեծ տան բակ, որը շրջապատված էր կիսաքանդ քարե պարսպով:

Երբ քրդերը մեզ իջեցնում էին ձիերից, հիշեցի, որ հիմա այդ շենքը պատկանում է երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցության ազդեցիկ անդամնեից մեկին՝ Քեմալ էֆենդուն:

Այդ վատահամբավ թուրքը հայտնի էր ողջ շրջանում քրիստոնյաների և հատկապես հայերի հանդեպ դրսևորած իր դաժանությամբ: Պատմում էին թե ինչպես էր նա հափշտակում հայ գեղեցկուհիներին, տանում իր հարեմը, և այլևս նրանց մասին ոչ ոք ոչինչ չէր լսում:

…Էֆենդին ակնդետ ու երկար նայեց ինձ, հետո պահանջեց, որ պատմեմ իմ ընտանիքի մասին: Ես պատմեցի մայրիկիս, իմ քույր Լուսինեի և մյուս քույր-եղբայրներիս մասին: …խոստացա, որ ես եթե նա բերի մայրիկիս, քույրերիս և եղբայրնրիս, ոչ միայն կուրանամ իմ հավատքը, այլև հլու հնազանդ կծառայեմ նրան ցանկացած հարցում: 

Երբ ամեն անգամ խուստումներ էի տալիս Քեմալին, միաժամանակ մրմնջում էի ինքս ինձ. «Աղաչում եմ, Տեր Աստված, ներիր ինձ»: Ինձ համար այլ ելք չկար (ես, իհարկե վախենում էի՝ իսկ եթե հանկարծ մայրս, եղբայրներս ու քույրերս այլևս ողջ չեն, բոլորին սպանել են…), ինչ էին իմ մարմինն ու հոգին՝ շատ չնչին բաներ հանուն նրանց զոհաբրելու համար:

Քեմալը հարցրեց հարզատներիս մասին: Ես էֆենդուն ասացի,որ հնարավոր չի լինի գտնել նրանց այդքան ժողովրդի մեջ: Նա համաձայնեց, որ ես ուղեկցեմ իրեն: Մենք դուրս եկանք տնից. Նա՝ ձիով, ես՝ ոտքով:

Քեմալը գիտեր բռնագաղթյալների այն քարավանի երթուղին, որտեղ իմ ընտանիքն էր: Գետի ծանծաղուտով շարժվեցինք դեպի հյուսիս: Քարավանը դեռ չէր հասել: Ստիպված հետ դարձանք՝ նրանց հանդիպելու համար: Երբ մոտեցանք ժայռոտ քարափին, ներքև նայեցի. Գետի ջուրը արյունագույն էր դարձել մաակերևույթին «ծփացող» դիակներից: Ճչացի, երբ տեսա այդ ամենը՝ ձեռքերով փակելով դեմքս: Բայց փակ աչքերով ասես տեսնում էի, թե ինչպես են հայերի մի խմբին տարել գետեզերք և դանակներով ու սրերով սպանել նախքան գետը թափելը…

Գետի ափերն ավելի ու ավելի էին բարձրանում, գետի հունը նեղանում էր, իսկ ջուրը դառնում էր ամբողջովին արյունագույն: Հետո ես իմացա, որ զաբթիեները Երզնկայից 700 տղամարդու և պատանու են բերել գետափ պահակախմբի ուղեկցությամբ, սպանել ու լցրել գետը:

Քեմալն իր ձիով դանդաղ բարձրանում էր ուղղաձիգ քարափով, իսկ ես քայլում էի նրա կողքով: Ներքևում գետն ասես կանչում էր ինձ:  Ես գիտակցում էի, որ Քեմալն ինձ սին հույսերով է սնում՝ խոստանալով պաշտպանել իմ ընտանիքը, հարազատներիս, և որ շուտով նա կձանձրանա կեղծ ծաղից, և ես ստիպված կլինեմ զոհաբերել ամեն ինչ՝ բավարարելու նրա բոլոր պահանջները, և այդ ամենը՝ իզուր…

Ես սպասեցի մինչև մոտեցանք քարափի եզրին: Հետո շատ անսպասելի նետվեցի ջուրը: Իմ հետևից լսեցի Քեմալի հայհոյանքները…

Լողալ սովորել էի փոքր հասակում և հիմա ինքնամոռաց լողում էի դեպի հանդիպակաց ափը: Ըստ երևույթին Քեմալը զենք չուներ, ապա թե ոչ կկրակեր ինձ վրա: Առանց հետ նայելու  ես վազեցի դեպի հարթավայր: Ես ինձ թաղեցի ավազի մեջ, այնպես, որ քուրդ ձիավորները կամ զաբթիեները կողքովս անցնելիս չնկատեն ինձ: Այդ վիճակում մնացի մի ամբողջ ցերեկ ու գիշեր: Բռնագաղթյալներն իջան գետի ծանծաղուտ մասը: Նրանք անցան գետը, սակայն միայն հաջորդ առավոտ, օգտվելով սկսված իրարանցումից, ես կարողացա խառնվել նրանց: Մայրս այնքան ուրախացավ, որ երկար ժամանակ չէր կարողանում խոսել… »:

Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը/Ա. Մարդիգանյան.-Երևան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2015, էջ 60-81:

Կարդացեք նաև՝  Հոշոտված Հայաստան. Մաս 1