| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնված` «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ «Ոչ»-ի կողմնակիցներից Արշակ Մուսախանյանը հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին, թե ունե՞ն երաշխիքներ, որ սահմանադրական հանրաքվեն արդար ու թափանցիկ կընթանա, և արդյո՞ք դաշնակցականները հանրապետականների հետ կտոնեն հանրաքվեի «այո»-ն:
Արծվիկ ՄԻնասյանը պատասխանեց. «Ուրախ եմ, որ քեզ պես երիտասարդներ կան, բայց ցավում եմ, որ ձեզ շեղում են, ու բեմերից հրապարակային այնպիսի արտահայտություններ եք անում, որ դրա իրավունքն անգամ չեք վաստակել: Կխնդրեի ձեզ` որպես բարեկամի, ձեր հրապարակային խոսքին ուշադրություն դարձնեք»:
Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ-ն, ինչպես միշտ, կլինի օբյեկտիվ` հանրաքվեի անցկացման հետ կապված: Ապա դիմեց «Ոչ»-ի շարժումը ներկայացնող մեկ այլ երիտասարդի` «Ժառանգություն» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանին: «Ես կխնդրեի, Հրա\'յր ջան, մի հատ բացեք «Ժառանգության ուխտը» ու կարդաք, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ «Ժառանգություն» կուսակցությունը պետք է նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, որ պետք է անցնել կառավարման խորհրդարանական համակարգին, համամասնական ընտրակարգին»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հորդորելով բոլորին` հետևողական լինել, թե ինչ է գրված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում, և ինչ հայտարարություններ են անում հիմա: