Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովի դիմաց այսօր տեղի է ունեցել մի խիստ ուշագրավ բան. սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողներից մի քանիսը /մի քանի տասնյակ մարդ/ փորձել են բարձրանալ խորհրդարանի դարպասների վրա, իսկ ուրիշներն էլ` պաստառ փակցնել ԱԺ-ի շենքի դարպասներին:
Ըստ տրամաբանության` պաստառի բովանդակությունը եղել է հետեւյալը. «Մենք դեմ ենք սահմանադրական փոփոխություններին»: Շատ լավ, բայց ի՞նչ կարիք կա բարձրանալ ԱԺ-ի դարպասների վրա, անկախ նպատակից` ԱԺ-ի դարպասների վրա բարձրանալը օգնո՞ւմ է...
Ոստիկանություն-ցուցարարներ հերթական անըմբռնելության ժամանակ միջամտել են ԱԺ ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն եւ Արամ Մանուկյանը: Չէ, նրանք, օրինակ, Մինսկի խմբի նման կողմերին հանդարտության կամ, ինչպես ոստիկաններն են ասում, սթափության կոչ չեն արել, նրանք անմիջապես անցել են «հակամարտության» կողմերից մեկի կողմը եւ սկսել պայքարել ոստիկանության այս «աններելի ամենաթողության» դեմ: Արդյունքում` ոստիկանները եղել են անդրդվելի` դարպասների վրա ոչ ոք չպետք է բարձրանա: Ցուցարարներից Լեւոն Զուրաբյանն էլ, ոչ ավելի, ոչ պակաս, վերցրել եւ Վալերի Օսիպյանին անվանել է «խուժան»:
Անկեղծ ասած` դեռ դպրոցում, երբ տղաներով այս կամ այն նպատակով փորձում էինք մագլցել մեր դպրոցի դարպասների վրա, մեր ուսուցիչները մեզ բացատրում էին, որ դա խուժանություն է... Ինչեւէ, գուցե ժամանակներն են փոխվել...
Հովիկ Աֆյան