| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 23-ին` ժամը 16-ին, «Ակումբ» հանգստի և ժամանցի կենտրոնում կկայանա «Գրանիշ» գրական հանդեսի նոր համարի շնորհանդեսը: Հանդեսի յուրաքանչյուր թողարկում թեմատիկ է և ամփոփում է մեկ գեղարվեստական կամ հասարակական խնդիր: Այս համարը կոչվում է «Գրանիշ խուժանական» և ներկայացնում է հայ և համաշխարհային գրականության մեջ էրոտիզմի իրացման տարբեր ձևերն ու դրա հանդեպ հասարակության վերաբերմունքը պատմական դինամիկայի մեջ:
Թողարկման գլխավոր խնդիրը գեղագիտական բարձր արժանիքներով առանձնացող էրոտիկ գրականության (խմբագրակազմի բնորոշմամբ՝ խուժանական) և առանց գեղագիտական հենքի՝ միայն արծարծող թեմայով և բառապաշարով էրոտիկ (խմբագրակազմի բնորոշմամբ՝ խուժան) գրականության տարանջատումն է, թացը չորի հետ խառնելու հասարակական կարծրատիպը կոտրելու փորձ: Համարը լույս է տեսել «Գրանիշ» գրական ակումբի և «Անտարես» հրատարակչության համագործակցությամբ:
Հրատարակության է պատրաստվել խմբագրակազմի կողմից՝ Կարեն Անտաշյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Աշոտ Գաբրիելյան, Արամ Պաչյան:
Շնորհանդեսի օրը նախատեսվում է նաև նախընթաց տարվա ընթացքում գրականության ոլորտը լավագույնս ներկայացրած և լուսաբանած լրագրողների/լրատվամիջոցների պարգևատրություն, խաղարկություններ համարը գնողների միջև և հյուրասիրություն: Միայն շնորհանդեսի օրը հանդեսը կվաճառվի 1200 դրամով՝ 1500-ի փոխարեն: Մուտքն ազատ է, շնորհանդեսին Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել «Ֆեյսբուքի» խմբում: