կարևոր
2200 դիտում, 1 տարի առաջ - 2024-12-23 19:35
Հասարակություն

Աշխատանքի տևողությունը մեկ ժամով կրճատելն անպիտան գործիք է. Վահե Գրիգորյան

Աշխատանքի տևողությունը մեկ ժամով կրճատելն անպիտան գործիք է. Վահե Գրիգորյան

«Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, իրավագետ Վահե Գրիգորյանը գրում է․

«Շրջանառության մեջ է դրված օրենքի նախագիծ, որն առաջարկում է կրճատել օրական աշխատաժամանակը մեկ ժամով`աշխատավարձի պահպանմամբ` այդ ժամանակը ընտանիքին ու անձնական կարիքներին հատկացնելու համար:

Նպատակը ինքնին լավն է, սակայն աշխատանքային մեկ օրվա տևողությունը մեկ ժամով կրճատելն հռչակված նպատակի համար անպիտան գործիք է, քանի որ խցանումների պարագայում (որոնք ավելանալու են ժամը 17:00 աշխատանքը ավարտող անձանց թվաքանակի կտրուկ աճով), թույլ չի տալու այդ մեկ ժամը փաստացի հատկացնել ընտանիքին:

Քանի որ ընդմիջումների ժամանակահատվածը կրճատելը ևս անթույլատրելի է` պայմանավորված աշխատանքի համաշխարհային ստանդարտներով և ԱՀԿ-ի հանդեպ ՀՀ պարտավորություններով, միակ արդյունավետ տարբերակը ընտրության հնարավորությունն է` մեկ հանգստյան օրվա ավելացում (Սկանդինավյան երկրների փորձ), փոխարենը 4 աշխատանքային օր 09:00-ից 20:00 կամ 10:00-ից 21:00 կամ էլ ներկայիս աշխատանքային ռեժիմը` 9:00-ից 18:00\ 5 աշխատանքային օր սկզբունքով:

Իսկ ներկայիս աշխատանքային ռեժիմով աշխատող մարդկանց պետք է տրվի հնարավորություն` ընտրելու` 10:00-19:00, թե´ 09:00-ից 18:00 աշխատել:

Հակառակի պարագայում կրճատված մեկ ժամը, միևնույն է, աշխատողը ծախսելու է խցանումներում:

Իմիջիայլոց, աշխատաժամանակի կրճատումը իրականում նպատակ ունի զուտ կանխել աշխատավարձերի բարձրացումը համատարած խելահեղ թանկացումների ֆոնին:

Շնորհակալություն»։