կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-21 12:00
Հասարակություն

Մեր ձեռքբերումները երբեմն անտեսվում են. Էդիկ Մինասյան

Մեր ձեռքբերումները երբեմն անտեսվում են. Էդիկ Մինասյան

Ազատ ու անկախ Հայաստանի գլխավոր ձեռքբերումը, բնականաբար, մեր բանակն է, մեր մարտունակ բանակը, որն այսօր էլ ամեն գնով պահպանում է մեր անվտանգությունը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատմաբան Էդիկ Մինասյանը:

Ըստ նրա` մեր անկախության ձեռքբերումներից մեկն էլ մեր պետականությունն է և դրա պահպանումը: «Անկախության պտուղները շատ են` օրենսդիր, գործադիր և դատական մարմինների կայացումը, խոսքի ազատության մասնակի իրականացումը, բազմակուսակցական համակարգի առկայությունը: Կարևոր ձեռքբերում էր մեզ համար մեր անկախ ու ազատ Արցախը»,- ասաց պատմաբանը:

Նա նշեց նաև, որ այս ընթացքում ունեցել ենք նաև թերացումներ, որոնցից ամենամեծը տնտեսական ոլորտում էր, երբ, օրինակ, սեփականաշնորհման ոլորտում փորձեցինք հողերի բաշխում անել, բայց` ոչ հավասար:

Ըստ Մինասյանի` ցավոք, մեր ձեռքբերումները երբեմն անտեսվում են, և միայն բացասական կողմի մասին է խոսվում: «Ճիշտ է, պետք է խոսել նաև մեր բացասական կողմերի մասին, որպեսզի առաջ գնանք, բայց հանրությանը պետք է ներկայացնել նաև մեր ձեռքբերումները»,- ասաց նա: