կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-16 16:58
Սպորտ

Հայաստանը ներկայացնող մարզիկները՝ առագաստանավային սպորտի աշխարհի չեմպիոն

Հայաստանը ներկայացնող մարզիկները՝ առագաստանավային սպորտի աշխարհի չեմպիոն
Ֆրանսիայի  Կառնակ քաղաքում սեպտեմբերի 5-12-ը անցկացվել է առագաստանավային սպորտի կատամարան դասի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են մոտ 15 երկրների առագաստանավորդներ: 
 
Դասական կատամարան դասում 10 մրցափուլ հաղթահարելուց հետո աշխարհի չեմպիոն են դարձել Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող` Միշել Զաքարյան և Ջերեմի Իալենտի զույգը: Մեր տղաները մարզվում են Սևանի ջրային ձևերի մարզադպրոցի մարզաբազայում, անձնական մարզիչն է Հայկ Սուքիասյանը, իսկ հավաքականի գլխավոր մարզիչը Սմբատ Հակոբյանն է: Այս մասին հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը: