| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Վերջերս ոստիկանությունը հատուկ հաղորդագրությամբ զգուշացրեց բնակչությանը տրանսպորտի մեջ կատարվող գողությունների ծավալի մեծացման մասին և հորդորեց զգոն լինել ու չդառնալ գրպանահատների զոհ:
Հասարակական տրանսպորտում սովորաբար գողերի թիրախ են դառնում կանանց պայուսակները և տղամարդկանց գրպանները: Եթե գրպանահատին չի հաջողվում դրամապանակ փախցնել, ապա նրանք մխիթարվում են բջջային հեռախոս գողանալով:
Ի դեպ, ինչպես վստահեցնում են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքում, գողերի համար դա իսկական արվեստի է վերածվել: Այսինքն՝ գրպանահատներն ամենայն մանրամասնությամբ գիտեն, թե գողանալուց հետո ինչ մեթոդներ կիրառեն, որպեսզի իրենց հնարավոր չլինի հայտնաբերել, ինչպես և որտեղ իրացնեն գողոնը:
Բջջային օպերատորներն ու ոստիկանությունը վստահեցնում են, որ Հայաստանում բջջային հեռախոսների գողության և դրանց հայտնաբերման մասին վիճակագրություն գոյություն չունի, սակայն հարևան-բարեկամների, ծանոթ-ընկերների գողացված ու գտնված հեռախոսների քանակով կարելի է որոշակի եզրահանգումներ անել, թե որքան զգոն և օպերատիվ են աշխատում ոստիկանները, և որքան հմուտ են գործում հեռախոսների գողության մեջ մասնագիտացած հանցագործները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: