Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ աշխարհում հնարավոր չէ գտնել այնպիսի փոքր երկիր, որը տեր չունենա: Այս կարծիքը պատգամավորը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանին տիրող լարվածությանը:
Ըստ պատգամավորի` կա երկու գերտերություն` ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որոնցից որևէ մեկի հետ էլ հարաբերվում են աշխարհի փոքր պետությունները: Հայաստանը, ըստ նրա, Ռուսաստանի կողմն է:
«Մենք այնպիսի պետություն չենք, որ ասենք` մենք մեր տերն ենք: Մենք մեր տերը չենք կարող լինել, մենք մեր օջախների տերը կարող ենք լինել, իսկ մեր հայրենիքի տերը այնքանով պետք է լինենք, որ զարգացնենք, ուժեղացնենք, բայց տիրոջ իրավունքը մեզ չի տրված: Մենք ատոմային պետություն չենք, էլի, որ մենք մեր տերը լինենք, թեև ատոմային շատ պետություններ կան, որ էլի տեր ունեն»,- հայտարարեց Աղաբաբյանը: