կարևոր
3964 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-05 15:44
Քաղաքական

Արցախը շրջափակման մեջ պահելով՝ Ադրբեջանն անցավ ռազմական ճանապարհով խնդիրների լուծման փորձերին. Ռուբեն Վարդանյան

Արցախը շրջափակման մեջ պահելով՝ Ադրբեջանն անցավ ռազմական ճանապարհով խնդիրների լուծման փորձերին. Ռուբեն Վարդանյան

Փաստացի, Արցախը շրջափակման մեջ պահելով, գազի ու էլեկտրաէներգիայի խափանումներով արցախցիներին ճնշելու ձախողված փորձերից հետո Ադրբեջանն անցավ ռազմական ճանապարհով խնդիրների լուծման փորձերին։

Արցախում Ադրբեջանի դիվերսիոն գործողոթյունների հետևանքով ունենք երեք զոհ ու վիրավոր: Փաստացի, Արցախը շրջափակման մեջ պահելով, գազի ու էլեկտրաէներգիայի խափանումներով արցախցիներին ճնշելու ձախողված փորձերից հետո Ադրբեջանն անցավ ռազմական ճանապարհով խնդիրների լուծման փորձերին։

Ես բազմիցս եմ նշել, որ իրենց առաջարկած «ինտեգրացիան» մեզ համար չի կարող ընդունելի լինել, քանի որ դա նշանակում է, որ Արցախում հայ չի կարող ապրել: Ալիևյան ռեժիմը ամեն օր ապացուցում է, որ իր նպատակն մեզ այստեղից հեռացնելն է, մեզ մեր հայրենիքից զրկելն է: Նրանք այդ նպատակին հասնելու համար ունակ են դիմել ցանկացած քայլի: Այսօրվա դեպքերը դրա վառ ապացույցն են:

Կարևոր է, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը վերհիշենք նրա խոսքերն ուղղված մեզ: Դրանք ավելի արդիական են այսօր, քան երբևէ: Նա ասել է. «Ես ատում եմ մազապուրծ բառը, ես չեմ ուզում մազապուրծ լինել, ես չեմ ուզում ևս մեկ անգամ իմ հայրենակիցներին, հարազատներին սրի տան… Եվ, փառք Աստծո, մեր ժողովուրդն իր մեջ այդ զոհի հոգեբանությունը հաղթահարեց: Այդ իմաստով մենք էս պատերազմը պիտի շատ հարգենք, ընդհանրապես ղարաբաղյան ազատամարտը, Ղարաբաղի ժողովրդին մենք պիտի շատ հարգենք: Այս ազատամարտը մեզ ստիպեց, որ ինքներս մեզ հարգենք: Սա մեր պատերազմն է: Սիրենք թե չսիրենք, պատերազմ ոչ ոք չի սիրում, բայց պարտավոր ենք հարգել, առանց դրա մենք հեռանկար չենք ունենա…»,- գրել է նա:

Սրանք իսկական առաջնորդի խոսքեր են, ում համար իր ժողովրդի արժանապատիվ կյանքը վեր է ամեն ինչից։

Պատասխանատվություն ստանձնած մեր ղեկավարները պետք է գիտակցեն, որ չի կարելի մեր ազգային արժանապատվության հաշվին հարմարվել։ Մեր հայրենիքի անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն մեր կամքի ու ուժի շնորհիվ։

Պայքարի ու դիմադրություն այլընտրանքը մազապուրծ ու հայրենազուրկ դառնալն է, իսկ դա մենք թույլ տալ չենք կարող:

Ռուբեն Վարդանյան 

Արցախի նախկին պետնախարար