կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-26 13:25
Հասարակություն

«Թիվ 125 դպրոցի հարցը, ուղղված տնօրենի դեմ, շատ անտեղի և լայն ճանաչողություն ստացավ»

«Թիվ 125 դպրոցի հարցը, ուղղված տնօրենի դեմ, շատ անտեղի և լայն ճանաչողություն ստացավ»

Վերջերս ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր Երևանի 125 դպրոցի հետ կապված դեպքը. մայրը մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա տղային փորձել էր ընդունել ներառական կրթության համակարգում ընդգրկված այդ դպրոցը, իսկ տնօրենը հրաժարվել էր տղային դպրոց ընդունել:

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշեց, որ հարցը, ուղղված տնօրենի դեմ, շատ անտեղի և լայն ճանաչողություն ստացավ: Ըստ նրա` բոլոր ներառական դպրոցներում գոյություն ունեն բազմամասնագիտական խմբեր, և տնօրենն իր խոսքը կառուցել է` հենվելով մասնագիտական խմբի կարծիքի վրա:

«Տնօրենը նոր է` երկու ամիս է, ինչ նա աշխատանքի է անցել: Բոլոր երեխաներն էլ ունեն կրթության իրավունք, և երեխան հրավիրվել է թիվ 84 դպրոց, որտեղ ավելի պրոֆեսիոնալ խումբ կա: Նման խնդիրներ այլևս չենք ունենա, քանի որ հանձնարարվել է, որ անգամ այն դպրոցները, որոնք ներառական կրթություն չեն իրականացնում, չհրաժարվեն նման երեխաների իրենց մոտ ընդունել»,- ասաց Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ թիվ 125 դպրոցի տնօրենը` Լիլիթ Անտոնյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դուստրն է: Իսկ Ռուզաննա Մուրադյանը նաև Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: